Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի ջերմոցում կանեփ են աճեցնում: Սեպտեմբերի 3-ին վարչության աշխատակիցները ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների հետ ջերմոցի արտաքին զննությամբ հայտնաբերել են կանեփի խնամքով մշակված 4 տուփ՝ 17 կգ:

Տանտեր Սեդա Սաֆարյանը պատմել է, որ թփերը պատկանում են 48-ամյա դստերը: Նա է ընտանիքի անդամների հետ տնկել ու խնամում կանեփը: Վարչությունում նմանօրինակ տեղեկություն է եղել նաև Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից՝ տներից մեկում կանեփ են աճեցնում:

Սեպտեմբերի 8-ին քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արմավիրի մարզի աշխատակիցների հետ Նշան Հովհաննիսյանին պատկանող ջերմոցում հայտնաբերել են կանեփի թուփ՝ 50 կգ կշռով:

Հայտնաբերվածն առգրավվել, կնիքվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի և Արմավիրի բաժիններում նախապատրաստվել են նյութեր:

Կատարվում է քննություն: