Երևանի Արցախի փողոցի շենքերի բնակարաններից մեկում ոստիկանները  սեպտեմբերի 9-ին հայտնաբերել եւ բերման են ենթարկել 4 անձի, որոնք մինչեւ ոստիկանության ժամանումը թմրամիջոց են պատրաստել, որը մտադիր էին օգտագործել։

Ոստիկանությանը հաջողվել է տեղում առգրավել թմրամիջոց պատրաստելու պարագաների եւ ներարկիչների մի մասը, իսկ մյուս մասը տանտերերը` Արմենուհի Մկրտչյանն ու Արսեն Սիմոնյանը հյուրերի հետ հասցրել էին պատուհանից նետել բակ:

Ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմենուհի Մկրտչյանը, Արսեն Սիմոնյանը, Ռաֆիկ Եսայանն ու Վահրամ Ասրյանը կատարվածը մեկնաբանել էին տարբեր կերպ, նրանցից մեկի խոսքով` իրենք այդ տանը պատահաբար են հայտվել, մյուսը ներկայացրել էր թե այդտեղ էին պարզապես մի կտոր հաց ուտելու, մյուսները խոստովանել էին, որ հավաքվել էին այդ տանը թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու համար, սակայն չէին հասցրել։

Մանրամասները` տեսանյությում։