Գիտնականները կազմակերպել էին տպավորիչ մենամարտ ՝ կարիճի ու սարդի միջև, նրանց տեղավորելով ակվարիումի մեջ: Հետաքրքիր մենամարտը ընդամենը մեկ րոպե է տևել:
«Սև այրին» ամենավտանգավոր թունավոր միջատներից մեկն է: Մեկ խայթոցը կարող է առաջացնել տենդ, կոմա, ջղաձգություններ ու սրընթաց մահ: Նույնը վերաբերում է նաև դեղին կարիճին: Բնության մեջ նրանք իրար չեն հանդիպում ու առավել ևս իրար հետ հարաբերություններ չեն պարզաբանում: Այս եզակի հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ դրսևորել են ակնհայտ վախ ու զգուշավորություն, մրցակիցներից ոչ մեկը շտապողականություն դրսևորել, բայց դրա փոխարեն նրանց գործողությունները շատ արագ էին ու անվրեպ, հայտնում է «Զվեզդան»:
«Սև այրին» այնուամենայնիվ չեզոքացրել էր ախոյանին իր մահացու զենքով, սակայն ինքն էլ երկար չի ձգել եւ սատկել է: Կատարվածին հետևում էր սոցցանցերի գրեթե մեկուկես միլիոն օգտատեր, տեսանյութը դարձել էր վերջին օրերին ամենադիտվածներից մեկը:











