Հունգարական N1TV հեռուստաալիքի նախկին աշխատակցուհի Պետրա Լազլոն ներողություն է խնդրել երեխան գրկին վազող սիրիացի փախստականին ոտքով հարվածելու համար։ Լրագրողը այդ քայլը բացատրել է նրանով, որ ինքը շոկի մեջ էր հայտնվել։ Լազլոն հերքում է ռասիզմի մեղադրանքները։
«Հարյուրավոր ներգաղթյալներ ճեղքեցին ոստիկանների շղթան եւ վազեցին դեպի ինձ։ Ես վախեցա։ Այդ ժամանակ ինչ-որ բան ներսումս աշխատեց։ Ես պարզապես կարծեցի, որ ինձ վրա հարձակվում են, եւ ես պետք է պաշտպանվեմ։ Դժվար է լավ որոշումներ կայացնել, երբ խուճապի մեջ ես։ Ես անսիրտ ռասիստ չեմ, որը հարվածում է երեխաներին։ Ես արժանի չեմ զրպարտանքների եւ մահվան սպառնալիքների։ Ես ուղղակի փոքր երեխաների գործազուրկ մայր եմ։ Ես իրոք ցավում եմ»,- գրել է նա իր նամակում։











