Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում. հին Hyundai Sonata վարող աղջիկը կտրուկ արգելակել էր, որից հետո դուրս էր եկել մեքենայից ու հանգիստ քայլել մայրուղու երկայնքով: Մինչդեռ նրա ավտոմեքենան շարունակում էր շարժվել ինքնավար ռեժիմով ու դուրս էր եկել հանդիպակաց գոտի: Բարեբախտաբար, հետեւանքներն այդքան ողբերգական չէին, որքան կարելի էր ենթադրել . «անօդաչուն» բախվել էր երկու ամենագնացների (CR-V եւ Navigator) ու դուրս եկել մայթեզր, հայտնում է «Զա ռուլյոմը»:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ շարժման մեջ գտնվող «Սոնատայից» դուրս եկած աղջիկը 22 ամյա Ժասմին Լեյսի Սան Բեռնարդինոն էր: Աղջկան հիվանդանոց էին հասցրել ու ձերբակալել թմրադեղերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար: Սակայն շուտով նրան ազատ են արձակել, քանի որ նրա մեղքի ապացույցները բավարար չէին քրեական գործ հարուցելու համար: