Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:30-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բազմաթիվ կտրած, ծակած վերքերով, քերծվածքներով ու ենթամաշկի արյունազեղումներով բուժօգնության է դիմել Հացիկ գյուղի մի բնակիչ:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո ոստիկանները մեկնել են Արմավիրի բժշկական կենտրոն, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացուն վնասվածքներ է հասցրել Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ Արսեն Քամալյանը:
Քամալյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա պատմել է, որ տուժողին վաղուց է ճանաչել, նախկինում անախորժություններ չեն ունեցել: Սակայն, այդ օրը լեզվակռվի են բռնվել. հրմշտել են իրար, Քամալյանը գրպանից հանել է դանակն ու հարվածներ հասցրել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերված է:
Արսեն Քամալյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Քննությւոնը շարունակվում է:











