Տան զանգող հեռախոսին մոտեցող ու հեռախոսափողը վերցնող կատուն ՝ Ջաքս մականունով, դարձել է YouTube-ի օգտատերերի սիրելին, հայտնում է Huffington Post- ը: Չորս օրվա ընթացքում «քարտուղարի» հետ տեսագրությունը, ինչպես կենդանուն անվանել են  YouTube-ի օգտատերերը, հավաքել է ավելի քան 88 հազար դիտում:

Ստացված տեսագրության վրա երեւում է, թե ինչպես է կենդանին մոտենում զանգող սարքին, թաթով հանում հեռախոսափողը, իսկ հետո մլավելով վազում, հայտնում է Lenta -ն: