Մաքրագույն հնչողությամբ ջութակ են ստեղծել 3D տպիչով: Ֆուտուրիստական տեսքով այդ թափանցիկ գործիքը ոչ այլ ինչ է, քան իսկական ջութակ: Այն պատրասված է ստերեոլիթոգրաֆիական 3D տպիչով: Ընդ որում ջութակը ունի ապշեցուցիչ մաքուր հնչողություն:

Այն ստեղծողը՝ ֆրանսիացի երաժիշտ Լորան Բերնադակն է: Իր գործիքը ստեղծելու համար Լորանը հիմք է ընդունել Ստրադիվարիուսի դասական ջութակը: Որպես նյութ նա նախ օգտագործել է ալյումինում եւ օրգանական ապակի: Սակայն ջութակը չափազանց ծանր է ստացվել, եւ հնչողությունն էլ հեռու էր կատարյալից , հայտնում է NTDTV–ն:

Այդ ժամանակ վարպետը սկսել է փորձեր անել կիսաթափանցիկ խեժով ու հաջողության է հասել: Գործիքը ստացվել է շատ թեթեւ ՝ ընդամենը 400 գրամ:

3D տպիչով պագրությունը տեւել է մեկ օր: Հետո եւս մեկ շաբաթ է պահանջվել հղկման համար: Նվագելիս երաժիշտին չպետք է խանգարի ոչ մի անհարթություն: Դրանից հետո ջութակի վրա տեղադրել են լարերը: Դրանք պատրաստված են ավանդական ձեւով:

Գործիքի ձեւը բավականին անսովոր է ստացվել: Բայց հենց այն է թույլ տալիս առավել մաքուր հնչողություն ապահովել: Ջութակ ստեղծելիս ՝ վարպետը հաշվի է առել իր մարմնի կառուցվածքն ու նվագելաոճը: 3D տպագրության եւս մեկ առավելություն է այն, որ գործիքն ունի մոնոլիտ կորպուս, իսկ դա շատ կարեւոր է ակուստիկայի համար: Թափանցիկ էլեկտրական ջութակը արժե 10 հազար եվրո: Վարպետն ասում է որ արդեն մի քանի պատվեր է ստացել: