Ավստրիացի քաղաքական գործիչ Ալեքսանդր Շփրիթցենդորֆերը հոլովակ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են հունգարական Ռեսկե քաղաքում փախստականների ճամբարը հսկող ոստիկանները ուտելիք են նետում միգրանտների ամբոխի ուղղությամբ։

Ուտելիքը բաժանելու գործընթացը նկարահանել է Ալեքսանդր Շփրիթցենդորֆերի տիկինը, որը բարեգործական առաքելության շրջանակներում առաջին անհրաժեշտության իրեր էր բերել ճամբար։ Կինը հայտարարել էր, որ ներգաղթյալներին վերաբերվում են ինչպես կենդանիների։

«Այդ մարդիկ 3 սարսափելի ամիս են տարել։ Նրանք անցել են դժոխքի միջով, իսկ մենք Եվրոպայում նրանց ճամբարներում ենք պահում»,- գրել է Շփրիթցենդորֆեր-Էրենհաուզերը։

Human Rights Watch արտակարգ իրավիճակների տնօրենը հայտարարել է, որ ցնցված է այդ կադրերից։