National Geographic-ի լուսանկարիչ Չառլի Համիլթոնը տեսախցիկը տեղադրել է գնու այծքաղի մարմնի մեջ: Դրա շնորհիվ նրան հաջողվել է տեսանյութը նկարել ՝ անգղների զոհի «աչքերով»:

Ստորեւ հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է լրագրողներին տեղափոխող ջիպը շտապ հեռանում ՝ անգղներին տրամադրելով ճաշելու հնարավորություն: Հենց մեքենան թաքնվում է հեռվում ՝ գիշատիչ թռչունները սկսում են դաժանաբար մասնատել այծքաղի մարմինը, հայտնում է «Ռոսբալտը»:

Անգղները չափազանց կարեւոր դեր են կատարում էկոհամակարգերում՝ արագ ոչնչացնելով շոգ կլիմայի պայմաններում մյուս օրգանիզմների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող լեշը: Անգղների ստամոքսի հատուկ մանրէաբանական միջավայրը թույլ է տալիս նրանց առանց սեփական առողջությանը վնաս հասցնելու ուտել հյուսվածքներ, որոնք պարունակում են մահացու վտանգավոր մանրէներ ու դրանով իսկ կանխել մյուս կենդանիների վարակվելը:

National Geographic-ի ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ վերջին 30 տարիներին անգղների պոպուլյացիան ամբողջ աշխարհում 62 տոկոսով նվազել է: Որպես կանոն թռչունները մահանում են հոսանքի հարվածից, երբ դիպչում են բարձրավոլտ լարերին: