Ֆրանսիական Պոնտուազում Femen շարժման աղջիկներին ծեծել են այն բանի համար, որ նրանք փորձել են խափանել իսլամում կանանց դերին նվիրված համաժողովը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Կիսամերկ ակտիվիստուհիները բանախոսներից մեկի ելույթի ժամանակ բեմ են բարձրացել եւ սկսել արաբերենով ու ֆրանսերենով կարգախոսներ վանկարկել: Մի քանի վայրկյան անց համաժողովի մասնակիցներն աղջիկներին իջեցրել են բեմի եւ սկսել ծեծել:
Femen շարժումն ի հայտ է եկել Ուկրաինայում: Երիտասարդ կանայք կիսամերկ քաղաքական ակցիաներ են անցկացնում:











