Youtube-ում հրապարակվել է նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի Bataclan համերգային ակումբի վրա ահաբեկիչների հարձակման մեկնարկի տեսագրությունը: Հարձակումը սկսվել է ամերիկյան Eagles of Death Metal խմբի ելույթի ժամանակ: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կոմպոցիզիաներից մեկն ընդհատվում հրաձգության բարձր ձայներով, ինչից հետո երաժիշտներն արագորեն հեռանում են բեմից:
Ըստ ՌԲԿ-ի, Bataclan համերգային ակումբը Փարիզի այն վեց վայրերից մեկն է, որի դեմ ահաբեկիչները հարձակում են իրականացրել: Այստեղ ամենամեծ թվով զոհերն են եղել. դատախազության տվյալների համաձայն՝ Փարիզի ահաբեկչությունների շարքի հետեւանքով զոհված 129 հոգուց 87-ը: 1500 մարդու ընդունող հանդիսասրահը գրեթե ամբողջությամբ լեցուն է եղել: Ահաբեկիչները կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, այնուհետեւ պատանդառել ողջ մնացածներին:
Հատուկ ստորբաժանումները գրոհով վերցրել են Bataclan-ը, սակայն զինյալները հասցրել են գործի դնել մահապարտի գոտիները, ինչի արդյունքում հզոր պայթյուններ են որոտացել: Գրոհի ընթացքում ահաբեկիչները սպանվել են:











