Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրեի շրջանում թուրքական զինվորականները քուրդ բնակչության դեմ սկսել են տանկեր կիրառել։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Ջիզրեում, որտեղ արդեն 8 օր շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, զինվորականները սկսել են տանկերով հարվածել ինքնապաշտպանության անցած քուրդ բնակչության դեմ։

Նշվում է, որ զինվորականների հարձակումներին ի պատասխան քուրդ բնակչությունը հայտարարել է, թե չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրերը, ինչը որ ցանկանում են թուրքական իշխանությունները։