Վայրի բնության մեջ օրանգուտանգները ապրում են ծառերի վրա եւ քնելու համար իրենք իրենց համար բույն են հյուսում։  Մարդու հսկողության տակ ապրելն այդ կենդանիների մոտ չի փոխում սովորույթները։ Համացանցում հայտնված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է էգ օրանգուտանգը ճոճ ստեղծում իր համար։

Տեսանյութը նկարահանվել է Թայվանի Nakhonratchasima Zoo կենդանաբանական այգում։ Հոլովակի հերոսը 14-ամյա էգ օրանգուտանգն է՝ Նեմո մականունով։

Կենդանին բնակվում է բետոնե հատակով փոքր վանդակում։ Սովորաբար օրանգուտանգները հաճախ անգամ մեկ գիշերվա համար իրենց համար ճյուղերից ճոճ են հյուսում։

Նեմոն կենդանաբանական այգում սովորական պարկ հիշեցնող կտորից իր համար ճոճ է հյուսել։ Նա կտորը կապել է ճաղերին եւ հանգույցներ արել եւ բարձրության վրա ճոճ կապել։ Կենդանաբանական այգում նշել են, որ Նեմոն այն օգտագործում է միայն քնի համար, արթուն ժամանակ նա դրա վրա չի բարձրանում, հայտնում է Nat-geo.-ն։