Ամուր վագրը որոշել է հետեւել Տիմուր անունով այծի օրինակին եւ կաթոլիկների Սուրբ Ծննդին՝ դեկտեմբերի 25-ին, բուսակեր է դարձել: Այս մասին տեղեկացնում է սաֆարի-պարկի կայքը: Ըստ Lenta-ի, նշվում է, որ գիշատիչն առանց մսի միայն մեկ օր է դիմացել եւ արդեն երեկոյան իր սովորական սնունդն է պահանջել:

«Առավոտյան շրջելով իր տարածքով՝ վագրը հետաքրքիր խոտ գտավ եւ որոշեց համտեսել: Նա նստեց եւ սկսեց ծամել ցողունները»,- նշված է հաղորդագրությունում:

Սակայն երեկոյան Ամուրն արդեն քաղցած էր: «Զգալով մսի հոտը՝ վագրը մռնչոցով սկսեց դեսուդեն նետվել՝ իր սնունդը պահանջելով»,- պատմել են սաֆարի-պարկի աշխատակիցները: