Ստոկհոլմում միգրանտը ծեծի է ենթարկել երիտասարդ կնոջը, որը երկու երեխաների հետ մետրո էր մտնում: Սոցիալական ցանցերում գրում են, որ Շվեդիայի մայրաքաղաքի բնակչուհին մետրոյում նկատել է, թե ինչպես է մորուքով միգրանտը մոտենալով տարեց կնոջը հարմար դիրք ընդունում, որպեսզի նրա պայուսակից «թռցնի» դրամապանակը:
Տեղի լրատվամիջոցները նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ին, մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդ կինը, որը երկու երեխաների հետ է, հրում տարեց կնոջն այն պահին, երբ միգրանտը գողության ակնհայտ մտադրությամբ, մոտենում վերջինիս պայուսակին:
Բարկացած փախստականը երեխաների աչքի առջեւ ոտքով հարվածում է երիտասարդ կնոջ փորին, ապա ամբողջ ուժով ապտակում նրան: Շոկի մեջ հայտնված շվեդուհին վերցնում է երեխաներին ու փորձում փախչել դեպի ստորգետնյա անցումը, սակայն միգրանտը վերադառանում է եւ ներքեւ իջնելով հասցնում է հայհոյել ու թքել կնոջ վրա, հաղորդում է «Բլոկնոտը»:











