Թուրքիայի օդուժը փետրվարի 18-ին ուժգին ռմբակոծության է ենթարկել Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, թուրքական օդուժը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացրած գործողությունների շրջանակներում հետախուզական անօդաչու թռչող սարքերից ստացված տեղեկությունների հիման վրա թռիչքներ է իրականացրել Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Ավաշին-Բասյան ու Հաքուրք շրջաններում։ Թռիչքների ընթացքում ուժգին ռմբակոծության են ենթարկվել PKK-ի ճամբարները։