Համացանցում տեսանյութ է հրապարակվել չինական Չժեցզյան գավառի Նինբո քաղաքի մետրոյից: Դրանում երեւում է, թե ինչպես է ուղեւորներով լի շարժասանդուղքը հակառակ ուղղությամբ ընթանում: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, շարժասանդուղքի անսարքության պատճառով առնվազն 5 մարդ է տուժել: Պատահարի պատճառները հայտնի չեն:











