Անգլիայի հարավային Դիդքոթ քաղաքի էլեկտրակայանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ըստ Gazeta-ի, տեղի բնակիչները հայտնել են ուժեղ պայթյունի եւ ծխի ամպի մասին: Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ եւ բժշկական ուղղաթիռներ:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Օքսֆորդշիր կոմսությունում էլեկտրակայանը փակվել է 2013 թվականին: Այն նախատեսվում էր քանդել:











