ԱՄՆ-ում երկվորյակ քույրեր Քերրի Բունկերն ու Քելլի Ուոլը երկրորդ անգամ երկվորյակներ են լույս աշխարհ բերել, հայտնում է Associated Press-ը։ Դա տեղի է ունեցել Յուտայի նահանգի Օրեմ քաղաքում։ Առաջին անգամ Բունքերն ու Ուոլը երեխա էին ունեցել մի քանի ամսվա տարբերությամբ։ Նրանց զույգ երկվորյակները հիմա 4 եւ 5 տարեկան են։ Բունքերը նաեւ 2 տարեկան երեխա ունի։

36-ամյա ամերիկուհիները 2-րդ անգամ երկվորյակներ են ունեցել մի քանի ամսվա տարբերությամբ։ Հիվանդանոցում ասել են, որ որոշ երկվորյակներ լույս աշխարհ են եկել արհեստական բեղմնավորման միջոցով։