Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Տիմոտի Սթրայթի ցանկությունը մարտի 26-ին իր   59-րդ տարեդարձի առիթով Հայաստանի Տավուշի շրջանից մի կնոջն օգնելն է` առողջ լինել եւ անվտանգ ապրել:   Facebook-ի իր էջում Տիմոտի Սթրայթը տեսաուղերձ է հրապարակել, որում կոչ է անում նպաստել  Տավուշի, նախկին Շամշադինի մարզից մի կնոջ` Լեյլիին սոցիալական աջակցության արշավին: Արշավի իմաստը հետեւյալն է. կնոջը հնարավորություն տալ վաղ ի հայտ բերել առողջական խնդիրները, ինչպես նաեւ օգնել, որ կարողանա վաստակել իր ապրուստը Ադրբեջանին սահմանակից տարածքում: 

«Ամեն տարի իմ տարեդարձի օրը ես որեւէ լավ նախագծի եմ աջակցում: Այս տարի դա Ադրբեջանին սահմանակից գյուղում ապրող մի կնոջն օգնելն է, գյուղն անընդհատ գնդակոծվում է մյուս կողմից: Շամշադինի շրջանի կանանց  լուրջ խնդիրներից մեկը վերարտադրողական առողջությունն է: Նրանք չեն ստուգվում, որովհետեւ չեն կարող իրենց թույլ տալ դա», - իր տեսաուղերձում նշել է Տիմոտի Սթրայթը: Հենց դրանում է, ընդգծել է նա, Հայաստանի սահմանակից գյուղերում աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը:   «Այստեղ նաեւ համոզվածություն կա, որ երեխաները առաջնահերթություն են: Բայց մեզ այդ կանայք անհրաժեշտ են իրենց երեխաների համար:   Այդ պատճառով կարծում եմ, որ սա հրաշալի ծրագիր է», - հավելել է պատվավոր հյուպատոսը, եւս մեկ անգամ կոչ անելով օգնել կնոջը եւ իր ծննդյան տարեդարձն առանձնահատուկ դարձնել: 

Լեյլիին հնարավոր է օգնել հետեւյալ հղումով: