ԱՄԷ-ի արքայազնի ուղղաթիռը, որը ժամանել է անապատում կազմակերպված սեփական հարսանեկան արարողությանը, գրեթե քշել է հյուրերին:

Հյուրերը ցանկացել են հետեւել հանրահայտ փեսացուի ժամանմանը, սակայն ցրվել են՝ թաքնվելով ուժեղ քամուց եւ բարձրացած ավազե ամպից:

Ուղղաթիռի վայրէջքի հետեւանքով տուժել են նաեւ բացված շքեղ սեղանները, գորգերն ու վրանները: Այս մասին հաղորդում է LifeNews-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը: