Aaron Garney նիկով հանդես եկող օգտատերը YouTube-ալիքում գրություն է արել, որը տեսանյութ է պարունակում այն մասին, թե էքսկավատորի վարորդն ինչպես է շերեփով ցեխից հանում եղնիկի ձագին, հայտնում է Lenta-ն:
«Աներս փրկությունը նկարահանել է իր բջջային հեռախոսով: Հմուտ էքսկավատորավարը խնամքով հանել է երիտասարդ եղնիկին, որը խորը խրվել էր ցեխի մեջ», — տեսանյութը մեկնաբանել է օգտատերը: Ազատագրվելուց հետո կենդանին ոտքի է կանգնել եւ փախել է: Երկու օրվա ընթացքում տեսանյութը դիտել են 126 անգամ:











