Բրիտանացի մոտոցիկլավար Գայ Մարտինը «Մահվան պատ» կոչվող օղակաձեւ ուղղահայաց պատի վրա արագ երթեւեկության ռեկորդ է սահմանել: 34-ամյա մարզիկը երկրորդ փորձից Triumph մոտոցիկլով 125.7 կմ/ժ արագություն է զարգացրել (առաջին փորձի ժամանակ արագությունը կազմել է 113 կմ/ժ):

Ըստ Motor-ի, «Մահվան պատ»-ը փայտե գերաններով պատված 52 ուղղահայաց բեռնատար կոնտեյներից կազմված կառույց է: Այն 37.5 մետր տրամագիծ եւ 6 մետր բարձրություն ունի:

Այս հնարքն իրականացնելու համար Մարտինը մեկ տարի է նախապատրաստվել: Մարտինի հետ միասին արագության ռեկորդ է սահմանել նաեւ հեծանվորդուհի Շենեյզ Ռիդը, որը BMX-ով 42.94 կմ/ժ արագություն է զարգացրել: