Ապրիլի 3-ի առավոտյան Ֆրանսիայի Բորդո քաղաքում վտանգավոր բեռների փոխադրման ձեռնարկության տարածքում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:

«Նախ բեռնատարը հրդեհվեց, այնուհետեւ՝ պայթեց, ինչը շղթայական ռեակցիա առաջացրեց»,- հայտարարել է Բասն կոմունայի քաղաքապետ Ժան-Պոլ Տուրոնը:

Պայթյունները որոտացել են վաղ առավոտյան, CD Trans ընկերությանը պատկանող տարածքում, որը մասնագիտանում է վտանգավոր բեռների փոխադրության ոլորտում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն աշխատակիցներին տարհանել են տարածքից: Պայթյունից հետո առաջացած հրդեհը մարելիս երկու հրշեջ է վիրավորվել: