Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում անհրաժեշտ է վերադառնալ զինադադարի եւ կրակի դադարեցման վերաբերյալ 1994-95 թթ-ի փաստաթղթերին: Այդ մասին ապրիլի 6-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Բնականաբար բանակցությունների վերջնական նպատակը խաղաղության համաձայնագիրն է: Բայց այս դեպքում կարելի է խոսել միայն 1994-ի զինադադարի եւ 1995-ին հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Սկզբում անհրաժեշտ է վերադառնալ այդ արդեն գոյություն ունեցող փաստաթղթերին, հետո նոր խոսել նորերի մասին: Իհարկե, կողմերը պիտի մնան այն դիրքերում, որոնք առկա էին մինչեւ այս խախտումները», - հայտնել է Քոչարյանը:
Ավելին, ապագա պայմանագիրը ենթադրում է, որ կարգավորման Մադրիդյան սկզբունքները կընդունվեն բոլոր երեք կողմերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կողմից, հավելել է նա:
«Այս հարցը միշտ եղել է օրակարգում, եւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, թե ինչ կարեւոր է բաբակցություններում Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը: Գործնական մակարդակում աշխատանքը դրա համար է տարվում», - հավելել է Քոչարյանը:











