Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը նախընտրական արշավի շրջանակում Նյու Յորք է ժամանել, քաղաքային մետրոյում առաջին փորձից չի կարողացել անցնել պտուտակադռան միջով: Կարճ տեսանյութը հինգշաբթի հրապարակվել է համացանցում:

Խոչընդոտը հաղթահարելու համար Քլինթոնը շուրջ 7 վայրկյան է վատնել, ինչից հետո թիկնապահների ուղեկցությամբ մետրոյի 4 կայարան է անցել: Գնացքի վագոն մտնելով՝ նա սեղմել է ուղեւորների ձեռքերը:

Որոշ լրատվամիջոցներ եւ սոցցանցերի օգտատերեր արձագանքել են այս միջադեպին՝ նշելով, որ Քլինթոնը միջին վիճակագրական բնակիչ է դարձել եւ բախվել փոքրիկ խնդիրների, որոնց միջով Նյու Յորքի շատ բնակիչներ են անցնում: