Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Հանիի շրջանի ժանդարմերիայի հրամանատարության շենքի մոտ քուրդ զինյալները ռումբով բեռնված մեքենա են պայթեցրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 11-ի գիշերը քուրդ զինյալները ռումբով բեռնված բեռնատար մեքենան կայանել են Դիարբեքիրի Հանիի շրջանի ժանդարմերիայի հրամանատարության շենքի մոտ եւ պայթեցրել։

Նշվում է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել են 1,5 կմ շառավղով գտնով տների ու ավտոմեքենաների ապակիները։

Պայթյունի հետեւանքով սպանվել է մեկ զինվորական, վիրավորվե`47-ը։