Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում հայտնել է, որ Մոսկվայում անհայտ անձը իր վրա այրող կապույտ քիմիական հեղուկ է լցրել։

Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել գրասենյակի դռների մոտ, հարձակվողները երկուսն են եղել։

«Նրանցից մեկը ինչ-որ կապույտ այրող քիմիական հեղուկ լցրեց վրաս, որը լցվեց աչքերս. Եւ փախուստի դիմեց»,- ասել է Նավալնին։

Ընդդիմադրի խոսքով՝ ինքը փորձել է վազել  նրա հետեւից, սակայն հետո փոշմանել է եւ գնացել հագուստը փոխելու։

Տեսանյութը հրապարակել է Life-ը։