Թաիլանդի բնակիչները շատ արտասովոր տեսարանի ականատես են դարձել: Տեսանյութում, որն այժմ համացանցում հետեւողականորեն ժողովրդականություն է ձեռք բերում, երեւում է, թե կատուն ինչպես է պայքարում օձի դեմ, որին կիսով չափ կուլ է տվել հսկայական դոդոշը, հայտնում է Life-ը: 

Թե ճշգրիտ որտեղ է տեղի ունեցել միջադեպը, հայտնի չէ: Բայց տեսանյութի հեղինակները պնդում են, որ դա, ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Թաիլանդում: 

Տեսանյութի ընթացքում կատվին մի քանի անգամ հաջողվել է քիպ մոտենալ օձին եւ նույնիսկ թաթով դիպչել նրան, բայց փոքրիկ սողունը համարձակորեն հակահարված է հասցրել եւ պաշտպանվել է ամբողջ ուժով: 

Անսովոր դիմակայության ելքի մասին կարելի է միայն կռահել, որովհետեւ տեսանյութն անսպասելիորեն ընդհատվում է: Բայց օձի համար ամեն ինչ հավանաբար ողբալի ավարտ է ունեցել: