Թուրքիայում իրենց իրավունքների համար պայքարող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցությոն) զինյալները հրապարակել են օրեր առաջ թուրքական ուժերի հետ բախման «Կոբրա» տիպի ուղղաթիռի ոչնչնացման տեսագրությունը։

Տեսագրության մեջ երեւում է, որ քուրդ զինյալը «Իգլա» տիպի հրթիռային զինատեսակով մի կրակոցով ոչնչնացնում է քուրդ զինյալներին հարվածելու համար բախման վայր ժամանած «Կոբրա» տիպի ռազամական ուղղաթիռը։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը ավելի վաղ հայտնել էր, թե իբր ուղղաթիռն անսարքության հետեւանքով է վայր ընկել։

Նշենք, որ մայիսի 13-ի վաղ առավոտյան Հաքքարի նահանգի Չուքուրջայի լեռնային հատվածում թուրք զինվորականների ու քուրդ զինյալների բախման ժամանակ սպանվել է 8 թուրք զինվորական եւ ոչնչնացվել թուրքական «Կոբրա» տիպի ուղղաթիռ։