ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում ֆիքսել են երկնաքարի ընկնելու պահը։ Մենի նահանգի Պորտլենդ քաղաքի ոստիկանական վարչությունը հրապարակել է պարեկային ծառայության արած տեսանյութը։

Վաշինգթոնում Ռազմածովային աստղադիտարանի ներկայացուցիչ Ջեֆֆ Չասթերի խոսքով՝ ըստ մթնոլորտում  թողած վառ հետքի՝ կարելի է դատել երկնային մարմնի չափերի մասին։ Այն թոսթերի եւ սառնարանի միջին չափի է եղել, հայտնում է AP-ը։

Մենի հանքանյութերի թանգարանը 20 հազար դոլար պարգեւ է խոստացել նրան, ով երկնաքարից առնվազն 1 կգ քաշով կտոր կներկայացնի։