Ֆրանսիայի մի քանի շրջաններում ջրհեղեղների հետեւանքով հունիսի սկզբից 3 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Հորդառատ եւ տեւական անձրեւների հետեւանքով Սենի մակարդակը հասել է վերջին 34 տարիների ընթացքում ռեկորդային ցուցանիշի: Ուրբաթ ջրի մակարդակը հասել է 6 մետրի եւ շարունակում է բարձրանալ, սակայն շուտով գագաթնակետին կհասնի, իսկ հետո կսկսի վազել:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սենով նավերի տեղաշարժը դադարեցվել է:











