Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Միդյաթի շրջանի ոստիկանության շենքի դեմ ռումբով բեռնված մեքենայով հարձակում է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ քուրդե զինյալները ռումբով բեռնված մեքենայով հարձակում են իրականացրել Միդյթաի շրջանի ոստիկանության շենքի դեմ։ Ռումբով բեռնված մեքենայի պայթյունից հետո քուրդ զինյալները կրակ են բացել ոստիկանության շենքի վրա, որի հետեւանքով սպանվել է 3 հոգի, վիրավորվել՝ 30–ը։











