Ֆրանսիայում մեկնարկում է 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Առաջին խաղը Ֆրանսիայի եւ Ռումինիայի հավաքականների միջեւ է: Հանդիպումն անցկացվում է Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն մարզադաշտ է ժամանել:
Էյֆելյան աշտարակը լուսավորված է ֆրանսիական դրոշի գույներով, իսկ երկրպագուների տրիբունաներում ֆրանսիական եւ ռումինական եռագույններն են ծածանվում: Ռումինիայի հավաքականն այսօր մեծ թվով աջակիցներ կունենա՝ 15 հազար երկրպագու:
Առաջնության կազմակերպիչների խոսքով, բացման արարողությանը 550 մարդ է մասնակցում, որոնց թվում 25 դերասաններ կան:
Արարողության համար պատրաստված բեմը 4.5 տոննա է կշռում, որը հարկ կլինի դաշտից դուրս բերել երկու րոպեի ընթացքում: Արարողության սյուժեն Ֆրանսիայի պատմության եւ մշակույթի ներկայացում է: Կամավորները համապատասխան կոստյումներով են:
Բացման արարողության ժամանակ բեմ դուրս եկավ նաեւ Դեւիդ Գետտան: Հանրահայտ ֆրանսիացի երաժիշտը նախ DJ-հավաքածու ներկայացրեց, այնուհետեւ բեմ հրավիրեց Զառա Լարսոնին: Շվեդ երգչուհին կատարեց Գետտայի գրած Եվրո-2016-ի պաշտոնական օրհներգը՝ This One's For You կոմպոզիցիան:
Առաջնության օրհներգից հետո դաշտում Էյֆելյան աշտարակի պատկերը հայտնվեց, իսկ արարողության ավարտին դաշտ դուրս եկան Ֆրանսիայի եւ Ռումինիայի հավաքականների ֆուտբոլիստները: Եվ սկսվեց խաղը:
![]() |
Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ |
Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:
Վերա Մարտիրոսյան




















