ԱՄՆ-ում անտուն կատվիկը «գրավել» է ուղիղ եթերը: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը:

Միչիգան նահանգի Ուոշթենո շրջանում ուղիղ միացման ժամանակ լրագրող Նիմե Շաֆեին անսպասելի հյուր է միացել՝ կատվի փոքրիկ ձագ, եւ ամբողջությամբ իր վրա գրավել ուշադրությունը:

Ըստ Gazeta-ի, ուղիղ եթերի փոքրիկ հյուրը շուրջ 6 շաբաթական է: Նրա համար ժամանակավոր տուն են գտել: Իսկ պոտենցիալ տերերի մոտ տեղափոխվելու համար կենդանին պատրաստ կլինի ավելի ուշ: