Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում հունիսի 28–ին քուրդ զինյալները պայթեցրել են ճանապարհով անցնող ոստիկանական մեքենա։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրից դեպի Էրգանիի շրջան շարժվող ոստիկանական մեքենան պայթեցվել է ճանապարհին նախօրոք տեղադրված պայթուցիկ նյութերով։

Պայթյունի հետեւանքով սպանվել է մեկ եւ վիրավորվել 2 թուրք ոստիկան։