Հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց բազմության մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել էր հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել էր։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
NEWS.am–ը ներկայացնում է իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։
Նիսում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, որ մարդիկ խուճապահար փախչում են դեպքի վայրից: Ողբերգության պատճառների եւ տուժածների թվի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին կատարվածը որակել է որպես ֆրանսիացի ժողովրդի պատմության ամենասարսափելի ողբերգություն. «Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր ժողովրդի պատմության մեջ: Ավելի քան 70 մարդ է զոհվել... Այս ամենը մատնանշում է, որ վարորդի գործողությունները ծրագրված էին: Նա նաեւ մի քանի կրակոց է արձակել մարդկանց ուղղությամբ: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ նռնակներ են հայտնաբերվել»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածն ահաբեկչություն է որակում։ Նա հայտնում է նաեւ, որ արտակարգ դրությունը, որը մտցվել էր նախորդ տարվա նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններից հետո, կերկարաձգվի եւս 3 ամսով:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը։ Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները՝ հավելելով, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

Նիսի կենտրոնում ամբոխին խոյահարած բեռնատարի վարորդը, պարզվել է, Ֆրանսիայի քաղաքացի է, ծագումով թունիսցի: Ոստիկանությունը խուզարկել է նրա բնակարանը: Նրա անունն առայժմ չի նշվում: Սակայն նախնական տվյալների համաձայն, նա քրեական անցյալ չի ունեցել: Ֆրանսիական հետախուզությունը նրա մասին ոչինչ չի իմացել, նրան չեն հետեւել, հայտնում է RFI-ն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Նիսում տեղի ունեցած հարձակումը: «Մեր մտքերն ու աղոթքները զոհերի ընտանիքների ու հարազատների հետ են: Վիրավորներին շուտափույթ առողջություն ենք մաղթում: Մենք խստորեն դատապարտում ենք այդ սարսափելի ահաբեկչական գործողությունը: Ես իմ թիմին հանձնարարել եմ մշտական կապ պահպանել Ֆրանսիայի իշխանությունների հետ: Մենք մեր օգնությունն ենք առաջարկել այդ ողբերգության հետաքննության գործում»,- ասյ մասին ասված է ԱՄՆ նախագահի հայտարարությունում:

Նիսում զոհերի թիվը հասել է 84-ի, եւս 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այսպիսի տվյալներ է ներկայացնում Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը:
Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Նիսում տեղի ունեցած արյունալի հարձակումը:
Nous condamnons fermement l'attentat a #Nice, nos condolences aux proches des victims. pic.twitter.com/MmIO0KTVb8
— MFA of Armenia (@MFAofArmenia) 14 июля 2016 г.
«Հայաստանը վճռականորեն դատապարտում է Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում:
Ֆրանսիայի ոստիկանությունը տեղեկատվություն է ներկայացրել բեռնատարի մասին, որով վարորդը Նիսում մխրճվել է բազմության մեջ:
Այս պահին Հայաստանի ԱԳ նախարարությունը ճշտում է Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվածների եւ տուժածների շրջանում հայերի առկայությունը։
- Նիսի ողբերգության ականատեսները մանրամասներ են պատմում։
- ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է, որ Նիսում ահաբեկչության հետեւանքով ՀՀ քաղաքացի կին է զոհվել։
- Նիսում ահաբեկչության հետեւանքով 54 երեխա է հոսպիտալացվել։

- Երեւանում ծաղիկներ են դնում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ։
- Հաստատվել է բազմության մեջ մխրճված բեռնատարի վարորդի ինքնությունը։ Nice Matin թերթի տվյալներով՝ նա Մոuհամմեդ Լաույե Բուլելն է։
- Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են Նիսի ահաբեկչության հետեւանքով զոհված 2-րդ ՀՀ քաղաքացու մասին։
- Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու լուրը հերքվել է. նա ողջ է. ԱԳՆ։
-
Նիսում բազմության մեջ մխրճված բեռնատարի վարորդի մոտ նյարդային նոպա են կասկածում։
-
Նիսի օդանավակայանը տարհանել են։
-
Օլանդը Նիսում բոլոր ծառայությունների խորհրդակցություն է անցկացնում։
-
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել է Նիսի համալսարանական հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել են ահաբեկչությունից տուժածները։











