Նիսի կենտրոնում ամբոխին խոյահարած բեռնատարի վարորդը, պարզվել է, Ֆրանսիայի քաղաքացի է, ծագումով թունիսցի: Ոստիկանությունը խուզարկել է նրա բնակարանը: Նրա անունն առայժմ չի նշվում: Սակայն նախնական տվյալների համաձայն, նա քրեական անցյալ չի ունեցել: Ֆրանսիական հետախուզությունը նրա մասին ոչինչ չի իմացել,  նրան չեն հետեւել, հայտնում է   RFI-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի ուղղությամբ մեծ արագությամբ սլացել է բեռնատարը: Դրանից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ: Արդյունքում ոստիկանությունը սպանել է նրան:  Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են հայտնաբերվել: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, 80 մարդ զոհվել է, եւս 18-ի կրիտիկական վիճակում է: