Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին բացատրել է իր հրաժարականի պատճառը: Նրա խոսքով՝ պատճառը Ուկրաինայում կաշառակերության ծայրահեղ վիճակն է: Այս մասին նա ասել է նոյեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ուկրաինացիների համար ինչ տարբերություն, թե ով իրենց կթալանի՝ Պորոշենկո՞ն, թե՞ Յանուկովիչը»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրեն այդ ամենն իրոք ձանձրացրել է:

Սահակաշվիլիի խոսքով՝ ինքն ուզում էր, որ Օդեսայում զարգացման այնպիսի տեմպեր լինեն, ինչպես Բաթումիում: Նա նաեւ նշել է, որ Օդեսան կզարգանա միայն այն բանից հետո, երբ Կիեւը ազատվի կաշառակերներից: