Հոկտեմբերին Մարմարաշեն գյուղի տներից մեկից գողություն էր կատարվել: Տան հետնամասով մոտեցել էին խոհանոցի պատուհանին, հանել ապակին ու մտել ներս:
Տանը երկար ժամանակ մարդ չէր ապրում, տանտերը տեղափոխվել էր որդու մոտ: Գողանալու առանձնապես բան էլ չկար՝դատարկ պահարաններ, ոչ փող, ոչ ոսկի: Միակ թանկարժեք իրը խոհանոցում դրված լվացքի մեքենան էր, որն էլ գողացել էին:
Տանտերերն այդպես էլ չէին իմացել կատարվածի մասին, փոխարենը ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն էին տեղեկացել եւ առանց ահազնգի պարզել եղելությունը:
Ոստիկանները պարզել են, որ Մասիսի բնակիչ Կարեն Խ.-ն Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գողություն է կատարել: Նոյեմբերի 2-ին նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Վերջինս պատմել է, որ մենակ է գործել, գողոնը տաքսիով տեղափոխել է ընկերուհու տուն, որտեղից էլ վաճառել էր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











