Հրապարակվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հարցաքննությունից հետո առաջին տեսանյութը, հայտնում է Life–ը։
Հարցաքննությունը տեւել է 5 ժամ, նա հրաժարվել էր ընդունել մեղքը։
Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են Ուլյուկաեւին ձերբակալելու եւ նրա դեմ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը) քրեական գործ հարուցելու մասին: Ըստ նախաքննության վարկածի՝ նա 2 մլն դոլար է ստացել Տնտեսական զարգացման նախարարության դրական գնահատականի դիմաց, որը «Ռոսնեֆթ»-ին թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆթ»-ի արժեթղթերի պետական փաթեթը:











