Գեներալ Սեյրան Սարոյանը ճիշտ է ասում՝ բանակային գանձագողերից նույնիսկ դատախազությունն է վախենում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ելույթ ունենալով հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների օգտին ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկմանը:

Նա իշխող կուսակցության պատգամավորներին կոչ արեց բոլորին եւ յուրաքանչյուրին հայրենասիրություն չսովորեցնել եւ չհամոզել հայրենիքի հանդեպ սիրո անհրաժեշտությունը: «Սա ձեզ համար հայրենասիրության առաջնություն չէ: Երկրի հանդեպ սիրո հարցում ինքներդ ձեզ համոզեք: Մտածեք՝ ինչպես անել, որ երկիրը նորմալ բանակ ունենա»,- ընդգծեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի չհամաձայնել պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ (գեներալ, գործարար եւ պատգամավոր – խմբ.): «Լարգրողները նրան խնդրել էին անվանել բանակի հաշվին հարստացողներին: Նա նրանց պատասխանել էր. «Այդ անուններն անգամ դատախազությունը չի համարձակվում բարձրաձայնել: Իսկ դուք ասում եք…»: Կարծում եմ՝ այս բազամակետից հետո կարելի է վերջակետ դնել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: