Եթե երեխան ծնվել է Հայաստանում, ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից:
Նշվում է, որ Հայաստանում ծնվելու հանգամանքը բավարար է ծնողներից մեկի դիմումի հիման վրա նրան տրամադրելու ՀՀ քաղաքացու անձնագիր։











