Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի շտապում խոսել կուսակցության համագումարից սպասելիքների մասին:
«Կպրծնի նոր, ինչ եք ուզում ինձնից, նորմալ ա սաղ, լավ կլինի»,- այսօր` նոյեմբերի 26-ին, ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ Մովսիսյանին մոտեցան Արմքոմեդիի տղաները եւ խնդրեցին լուսանկարվել, ինչին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց իրեն հատուկ ոճով. «Բաբըչկով ես, ոնց կարա թողեմ փաթաթվես, նկարվես, որովհետեւ գույնավոր բաբըչկով ես»:











