Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորում է որդու պատգամավոր դառնալու մասին հենց անձամբ նրան հարցնել:

«Երբ իրեն տեսնեք, հարցրեք, ես չգիտեմ, նա հասուն մարդ է, ինքն է որոշում կայացնում»,- այսօր` նոյեմբերի 26-ին, ՀՀԿ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ գործարար քաղաքապետի որդին մտադիր է ՀՀԿ ցուցակով մտնել խորհրդարան: