ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը` «Քեթրինի Միհրանը», մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Այո, ես մտադիր եմ ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվել»,- այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ՀՀԿ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը:
Ըստ գործարարի` դեռ վաղ է մանրամասների մասին խոսել, սակայն ինքն առաջարկը ստացել է եւ այժմ մտածում է:
Նշենք, որ Միհրան Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, երբ հայտնի էր դարձել, որ նա օֆշորային սկանդալի մեջ է հայտնվել:











