Մեր խորհրդարանում փորձագետներին հավաքում են սուրճ եփելու կարողություններից ելնելով։ Այս մասին նոյեմբերի 29-ին՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը, ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա կարծիքով՝ նոր խորհրդարանում պետք է լինի անկախ հանձնաժողով, որը պետք է պարզի, թե ով էթ պիտանի խմբակցությունների փորձագետ աշխատելու համար, իսկ ով՝ ոչ։
«Այդ ժամանակ խմբակցության ոչ մի ղեկավար, սկսած ինձնից, չի կարող փորձագետի անվան տակ ընդունել նրան, ում ուզում է։ Իսկ մեր ԱԺ փորձագետներից շատերի դեպքում տեսնում ես, որ պատալոկը լինում է կոֆե էփելու ունակությունը: ԱԺ-ն չի վճարում նրանց այն բանի համար, թե էսպրեսսո՞ն են լավ եփում, թե՞ թուրքական սուրճը»,– ասել է նա։











