Նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց, որից 48-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից 24-ի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար:

մարզերում նոյեմբերի 21-27-ին, ՃՈ ծառայողների կողմից ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 65 մեքենա, որից 62-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: 17 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել՝ մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 15 վարորդի՝ ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու եւ այլ խախտումների համար: