Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նոյեմբերի 24-ին, Հայասան է էտապավորվել Հենրիկ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 8-ին ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի բժշկական կենտրոնից, որ Երկաթուղայինների այգուց հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ՝ որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով:
Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարել է Հենրիկ Գ.-ն: Այգու խաղասրահում թենիս խաղալիս գնդակն անզգուշաբար դիպել էր կողքի սեղանին, սակայն դրա համար ներողություն չէին խնդրել, վեճ էր ծագել: Հենրիկ Գ.-ն էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով, որն, ամենայն հավանականությամբ, դանակ էր, տղաներին հասցրել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Պարզվել էր, որ Հենրիկ Գ.-ն նույն օրը Բագրատաշենի անցակետով հատել էր ՀՀ սահմանը: Հուլիսի 1-ին Ստամբուլ-Սարատով չվերթի օդանավի ժամանումից հետո Ստավրոպոլի իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են նրան:
Առավել մանրամասն տեսանյութում:











